News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ընդունել է Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Վիկտոր Կրիվոպուսկովը Հանրապետության նախագահին ներկայացրել է իր գլխավորած կազմակերպության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը՝ մանրամասն խոսելով հատկապես առաջիկայում Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին:

Միջոցառումը կանցկացվի մշակույթի ոլորտում 2016-2018թթ. ՀՀ եւ ՌԴ միջեւ համագործակցության ծրագրի շրջանակներում: Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է, որ Ռուսաստանում Հայաստանի մշակույթային օրերի շրջանակներում մայրաքաղաքից բացի միջոցառումներ կանցկացվեն նաեւ Ռուսաստանի տարածաշրջաններում:

Հանրապետության նախագահը ողջունել է հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ու երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված ռուսաստանյան ընկերակցության գործունեությունը եւ մաղթել հաջողություններ: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի պետական կառավարման մարմիններն ամենայն օժանդակություն կցուցաբերեն ընկերակցությանը՝ վերոնշյալ նախաձեռնությունների իրականացման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ