News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Բելառուսի եւ Ադրբեջանի հարաբերությունները եղբայրական բնույթ են կրում, եւ ես չեմ պատրաստվում արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության համար։ Մինսկում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

«Չեմ ցանկանում ոչ ոքի առաջ արդարանալ, թե ինչ բնույթ է կրում մեր համագործակցությունը։ Ցանկանում եմ միայն ասել, որ մեր հարաբերությունները ոչ մի դեպքում չեն խախտի որեւէ միջազգային պայմանագիր, Անվտանգության խորհրդի եւ ՄԱԿ-ի որեւէ բանձեւ։ Մենք անկախ, ինքնիշխան պետություններ ենք եւ իրավունք ունենք որոշելու համագործակցության այն ուղղությունները, որոնք համապատասխանում են ժամանակի ոգուն, մեր պետությունների պահանջներին»,-ընդգծել է Լուկաշենկոն։

Նախագահը նաեւ շեշտել է երկու պետությունների ազգերի եղբայրական հարաբերությունները։ «Մենք եղել ենք մեկ երկրում։ Մենք ադրբեջանցիների նկատմամբ ընդհանրապես հավակնություններ չունենք։ Եվ, որ ամենակարեւորն է, ես շատ լավ հասկանում եմ, որ դժվար ժամանակներում ձեր նախագահը միշտ ձեռք է մեկնել Բելառուսին,– ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։-Մենք այս ամենը շատ լավ հիշում ենք եւ պատրաստ ենք, եթե ինչ-որ բան կարող ենք անել Ադրբեջանի համար, անել դա նրա համար, որպեսզի ձեր ազգն ապրի անվտանգ, պետությունը բարգավաճի, իսկ Ադրբեջանն ու ազգը լինեն ավելի հարուստ։ Մենք կհետեւենք միայն այս ազնիվ նպատակներին։ Եվ, բնականաբար, որպեսզի Ադրբեջանն իրեն զգա այնպես, ինչպես Բելառուսը՝ հանգիստ, ապահով, անհրաժեշտ է ամրացնել պաշտպանությունը։ Ոչ մի նորություն։ Այդ պատճառով մենք ձեզ հետ աշխատում ենք այդ պլանում եւ կշարունակենք աշխատել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ