News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ Իվանան, կարծում է, որ իր շնորհիվ է, որ Թրամփը կարողացել է դառնալ այն, ինչ դարձել է այսօր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Միանգամայն ճիշտ է»,-մեկնաբանել է Իվանա Թրամփը CBS հեռուստաընկերության Sunday Morning հաղորդման հաղորդավարի խոսքն այն մասին, որ «առանց ձեզ, նա չէր դառնա այն, ինչ դարձել է այսօր»։

Նա հավելել է, որ բավականին հաճախ է շփվում Դոնալդ Թրամփի հետ։ «Այո, դա այդպես է։ Մենք շփվում ենք»,-պատասխանել է Իվանան հարցին, թե արդյո՞ք Դոնալդ Թրամփը նրա կյանքի մի մասն է։ Նա հավելել է, որ իրենք շփվում են «շաբաթական մեկ անգամ»։ Նա (Թրամփը) դեռ դիմում է խորհրդի համար,-հայտնել է նա։ Նրա խոսքով՝ Թրամփն իր կարծիքն է հարցնում Twitter-ում որեւէ բան գրելու կապակցությամբ։

«Նա նախագահ է, որ գրում է Twitter-ում։ Դա  խոսքը տեղ հասցնելու նոր միջոց  է։ Եվ նա ճիշտ է»։

Պատասխանելով հաղորդավարի հարցին՝ նա ասել է, որ չի կարոտում կյանքը Թրամփի հետ։ «Իրականում ոչինչ չի փոխվել։ Ես այստեղ գեղեցիկ տուն ունեմ։ Ես հիանալի տուն ունեմ Մայամիում։ Ես ունեմ 300-ամյա ձկնորսական տնակներ Սան Տրոպեի նավահանգստում։ Էլ ի՞նչ է ինձ պետք»-ասել է ԱՄՆ նախագահի նախկին կինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ