News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2017թ. առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքով հարուցվել է 217 քրեական գործ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրինագծի հանրային քննարկման ժամանակ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Գումասյանը:

Ըստ Կոմիտեի ներկայացուցչի՝ նույն ժամանակահատվածում հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 115 անձի:

«Տուժողները հիմնականում 18-35 տարեկան քաղաքացիներ են: Հարուցված քրեական գործերի շրջանակում պարզվել է, որ 136 դեպքում հանցագործությունը կատարվել է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ, սակայն այս տարի շատացել են դեպքերը, երբ կնոջ կողմից է ամուսնու նկատմամբ կատարվում հանցագործությունը»,- ասաց նա:

Դավիթ Գումասյանը նշեց, որ հարուցված քրեական գործերից 43-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. «43 գործերով կա 46 մեղադրյալ, ինչը նշանակում է՝ ընտանիքի մի քանի անդամ հանցագործություն են կատարել իրենց ընտանիքի անդամի նկատմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ