News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Անելիք բանկը փոխում է իր մոտեցումը ավանդական բանկինգի նկատմամբ եւ դասական մանրածախ պրոդուկտների ներկայացման մոդելից անցում է կատարելու ամբողջովին այլ՝ թվային հարթակի։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Անելիք Բանկի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Մելիքյանը։

Նոր բաժնետիրոջ մուտքից հետո, ինչպե՞ս փոխվեց Բանկի հիմնական գործունեությունը եւ ռազմավարությունը։

Ինչպես նշել էի մի շարք նախկին հարցազրույցներում, 2016թ․ իսկապես բեկումնային էր Անելիք Բանկի համար եւ նոր բաժնետիրոջ մուտքը մեծ փոփոխությունների բերեց՝ թե գաղափարային, եւ թե բուն ռազմավարության իրականացման տեսակետից։

Մի շարք ստրատեգիկ որոշումներ ընդունվեցին, որոնք միանշանակ ազդել են եւ ձեւավորել Բանկի նոր դեմքը եւ հաճախորդների հանդեպ մեր մոտեցումները։

Իսկ որ հիմնական ուղղությունները կառանձնացնեի՞ք։

Կցանկանայի շեշտը դնել մի շարք հանգամանքների վրա, որոնք բավականաչափ ազդել են Բանկի գործունեության, ինչպես նաեւ Բանկի տեսլականի ձեւավորման հարցում։

Առաջինը` Բանկը փոխում է իր մոտեցումը ավանդական բանկինգի նկատմամբ եւ դասական մանրածախ պրոդուկտների ներկայացման մոդելից անցում է կատարելու ամբողջովին այլ՝ թվային հարթակի եւ իր հաճախորդներին ներկայացնելու է Բանկային նոր ձեւաչափի արդիական պրոդուկտներ։ Այս փաստի մասին արդեն վկայում է Բանկի վարչակազմակերպական կառուցվածքի մեջ առանձին եւ նոր ճյուղը՝ Թվային Բանկինգի տնօրինությունը, որը պատասխանատու է լինելու բոլոր նոր հատուկ ծրագրերի իրականացման համար։

Իհարկե Բանկը իր գործունեությունը չի սահմանափակելու միայն թվային բանկինգի գործիքների ներկայացմամբ, սակայն նախատեսվում է այդ ոլորտին մեծ ուշադրություն դարձնել։

Երկրորդ կարեւոր փաստը, Բանկը ներդրումային ծրագրերի մասով ակտիվ քաղաքականություն է վարում։ 2016թ․-ին իր պատմության մեջ առաջին անգամ Բանկը սկսեց թողարկել արժեկտրոնային պարտատոմսեր եւ արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի 4 տրանշ՝ ընդհանուր 15 մլն ԱՄՆ դոլար եւ 1 մլրդ ՀՀ դրամ ծավալներով, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են նշված ժամանակահատվածից շուտ: Բանկը շարունակում է իր ակտիվ գործունեությունը ներդրումային շուկայում եւ այսօր նաեւ հայտարարում է Բանկի համար հոբելյանական՝ պարտատոմսերի 5-րդ տրանշի թողարկման մասին` ԱՄՆ դոլարով եւ 5.75% տարեկան եկամտաբերությամբ, արդեն, ըստ ավանդույթի, ընդհանուր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով։

Մոտակա օրերս Բանկը ամփոփելու է նաեւ 3-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները, ինչ տենդենց է նկատվում, փոխվե՞լ է արդյոք Բանկի վարկավորման քաղաքականությունը։

Այո, որոշակիորեն Բանկը վերանայել է իր վարկավորման քաղաքականությունը եւ շեշտը դրել ՀՀ տնտեսության ֆինանսավորման վրա։ Առաջիկա ժամանակաշրջանում մենք ժամանակավորապես դադարեցնում ենք միջազգային շուկայի ֆինանսավորումը եւ խոշոր ներդրումային պրոյեկտները՝ շեշտը դնելով Հայկական շուկայի զարգացման եւ ֆինանսավորման վրա եւ այս ամենով զսպում հնարավոր ռիսկերը։

Տվյալ քաղաքականության արդյունքում կնկատվի ակտիվների կառուցվածքի փոփոխություն եւ ակտիվների մեծության որոշակի նվազում, սակայն հարկ է փաստել, որ կապիտալի եւ շահույթի մեծության ցուցանիշներով Բանկը պահպանում է իր առաջատար դիրքերը։

Ավելին՝ Բանկը իր այս որոշումն ընդունելուց առաջնորդվել էր միայն որակական ցուցանիշների եւ գործունեության էֆեկտիվության ապահովման ցանկությամբ։ Օրինակ՝ 3-րդ եռամսյակի ընթացքում, Բանկի կապիտալի համարժեքությունը աճել է՝ 33%-ից դառնալով գրեթե 38%, ավելացնելով ապահովվածության բուֆֆերը, միեւնույն ժամանակ էականորեն աճել է գործունեության էֆֆեկտիվության գնահատման ցուցանիշները, ինչպիսին են ROA-ն եւ ROE-ն` էականորեն գերազանցելով բանկային համակարգի միջին ցուցանիշները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ