News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրինագծի հանրային քննարկման ժամանակ այսօր՝ հոկտեմբերի 9-ին, միջադեպ տեղի ունեցավ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Արդարադատության նախարարի եւ Մարդու իրավունքների պաշտպանի ելույթից հետո հայտարարվեց, թե այլեւս ելույթներ չեն լինելու, որից հետո խառնաշփոթ ստեղծվեց: Նախագծին դեմ արտահայտվողները սկսեցին աղմկել եւ պահանջել ելույթի հնարավորություն:

Դահլիճում իրավիճակը կարգավորելու համար քննարկման սրահ եկան անվտանգության աշխատակիցներ, սակայն շուրջ 15-20 րոպե չէր ստացվում հանդարտեցնել կրքերը: Ի վերջո, կազմակերպիչները ստիպված էին զիջման գնալ եւ հնարավորություն տալ նաեւ ընդդիմադիրներին:

Այժմ քննարկումը շարունակվում է:

Տպել
Ամենաշատ