News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում օդային ոստիկանություն կստեղծեն։ Նոր գերատեսչության աշխատակիցները կուղեկցեն ներպետական ավիաթռիչքները, հայտնում է  Gursesintour.com–ը։

Թուրքիայի տրանսպորտի  նախարար Ահմեդ Արսլանի խոսքով՝ օդային ոստիկանությունում աշխատանքի կանցնեն հանրապետության անվտանգության ուժերի աշխատակիցները։ Նրանք դրանից առաջ հատուկ ուսուցում կանցնեն։

Նախարարությունը հույս ունի, որ օդային ոստիկանության  ներկայությունը թռիչքների ժամանակ դրական կանդրադառնա քաղաքացիների անվտանգության վրա։

Երբ է օդային ոստիկանությունը սկսելու իր աշխատանքը, հայտնի չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ