News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 9-ին, հրապարակվեց փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով ամբաստանյալ Գեւորգ Զոհրաբյանի նախաքննական ցուցմունքը: Նա նախաքննական ցուցմունքում պատմել է, որ սպանված փորձագետի հետ եղել են գործընկերներ. ինքն զբաղվել է առեւտրով եւ Կարեն Վարդանյանն էլ խորհուրդներով օգնել է իրեն:

«Ընկերներ չենք եղել, սակայն, գործընկերներ ենք եղել: Իմ բիզնեսի հետ կապված որոշ հարցերում նա ինձ օգնել է, թշնամություն չի եղել մեր միջեւ: Ես էլ իրեն եմ օգնել գումարով, հետո նա ինձ ասաց, որ տունը պատրաստվում է նվիրել ինձ, ես այդ առաջարկից զարմացա»,-պատմել է նա:

Գեւորգ Զոհրաբյանը նշել է, որ Կարեն Վարդանյանը տան դիմաց իրենից ակնկալել է որոշակի գումար, սակայն, նա այդ մասին չի իմացել. «Նա ինձ չի ասել, որ տան դիմաց որոշակի գումար պետք է տամ իրեն: Մի օր էլ իմ բիզնեսի հետ կապված գումար էր հարկավոր ինձ, Կարենին հարցրի՝ ինչպես կարող եմ վարկ ստանալ, նա ինձ բացատրեց կարգը, հետո բնակարանը գրավադրել եմ բանկում, դրա դիմաց ստացել եմ 8000 եվրո, որը ներդրել եմ բիզնեսի մեջ, գումարից որոշ չափ՝ 2000 դոլար, տվել եմ նաեւ Կարենին: Իմ սեփականությունը դառնալուց հետո մտադրություն եմ ունեցել այն վաճառել, որի մասին ասել եմ Կարենին: Որից հետո հայտարարություն ենք տվել բնակարանը վաճառելու մասին»:

Ամբաստանյալը նշել է, որ Կարեն Վարդանյանը դրանից հետո է որոշել գնալ Դուբայ եւ բիզնես անել այնտեղ: «Անգամ ինձ էր առաջարկում, որ հետը մեկնեմ Դուբայ, սակայն, քանի որ բնակարանի հանձնում-ընդունում ունեի, չէի կարող գնալ»:

Այնուհետեւ անդրադառնալով սպանված փորձագետի գրպանից գումար վերցնելու հանգամանքին, Գեւորգ Զոհրաբյանը նշել է. «Թբիլիսիի ճանապարհից վերադառնալով, հասել ենք իմ տան մոտ, ես իջել եմ եւ Արթուրը դիակը մեքենայի մեջը հեռացել է: Այս ամաեն ինչը տեղի է ունեցել գիշերը, որից հետո Արթուրը զանգահարեց ինձ եւ ասաց, որ մեքենան կանգնեցնի իմ գարաժում, որպեսզի դիակը մեջը չերեւա, ես համաձայնեցի: Նա սղոցով կոտրել է իմ գարաժի կողպեքը, նոր կողպեք դրել: Արթուրը Կարենի դիակը թաղել է իմ գարաժում եւ գրպանից վերցրել իմ տված գումարը, որից 7500 դոլարն էլ ես եմ վերցրել»:

Նշենք, որ դատարանում Գեւորգ Զոհրաբյանն այսօր նաեւ ցուցմունք տվեց: Նա նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, քանի որ ինքը չի սպանել փորձագետին: Նրա խոսքով, Կարեն Վարդանյանին սպանել է գործով մյուս ամբաստանյալ Արթուր Միհրանյանը:

Նախորդ դատական նիստին Արթուր Միհրանյանը ցուցմունք էր տվել, որի ընթացքում ասել էր, որ փորձագետին ինքն է սպանել եւ Գեւորգ Զոհրաբյանը մասնակցություն չի ունեցել նրա սպանությանը: Նա մեղքն ամբողջությամբ իր վրա էր վերցրել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թ. մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեւանի Ախթամար թերակղզու մոտ Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը քարի բազմաթիվ հարվածներ էին հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Այնուհետեւ տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով տեղափոխել են Երեւան եւ թաղել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ