News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանում որոշել են էլեկտրաէներգիայի, գազի, ջրի եւ աղի վարձավճար սահմանել։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Թուրքմենստանի բնակչությունը 1993–ից այս ռեսուրսների համար ոչինչ չէր վճարում։ Այս արտոնությունը ի սկզբանե սահմանվել էր 10 տարով, հետո երկարաձգվել մինչեւ 2030 թվականը։

Սակայն 2016 թվականին Բերդիմուհամեդովը հայտնել էր, որ անվճար էլեկտրաէներգիան, գազը, ջուրը եւ աղը խոչընդոտ են շուկայական տնտեսության անցման համար։ «Թուրքմենստանում տարեցտարի մեծանում են բնակչության եկամուտները, ստեղծվում են մեծաթիվ աշխատատեղեր։ Այս կապակցությամբ նպատակահարմար եմ համարում Ավագանու խորհրդի առաջարկը աստիճանաբար կոմունալ վճարների վերականգնման համակարգի անցնելու մասին՝ բնական ռեսուրսների ավելի ռացիոնալ, խնայողական օգտագործման համար»,– ասել է նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ