News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրինագծի հանրային քննարկումը չավարտված արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լքեց նիստերի դահլիճը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ի սկզբանե հայտարարվեց, որ ելույթներ չեն լինելու, սակայն ընդդիմադիրների բողոքից հետո հաղորդավարը հայտնեց, որ 4 քաղաքացի կարող է ելույթ ունենալ: 4-ի փոխարեն ելույթ ունեցավ ակտիվիստ Հայկ Նահապետյանը, որից հետո նրա հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը: Այնուհետեւ արդեն ելույթի հերթը Շիրակի թեմ առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, սակայն ակտիվիստները թույլ չտվեցին եւ նրանցից մեկը բեմ բարձրացավ՝ ելույթ ունենալու նպատակով: Սկսվեց խառնաշփոթ, որից հետո Դավիթ Հարությունյանն օմբուդսմենի հետ լքեց նիստերի դահլիճը:

Տպել
Ամենաշատ