News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրինագծի հասարակական պահանջը ձեւավորել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արդարադատության նախարարության հրավիրած հանրային քննարկման ժամանակ ասաց «Հանուն ինքնիշխանության վերականգման» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հայկ Նահապետյանը:

Նա վստահեցրեց, որ Հայաստանում նման հասարակական պահանջ ու անհրաժեշտություն չկա, իսկ պետական մարմինների ներկայացրած վիճակագրական տվյալներն իրականությանը չեն համապատասխանում, որովհետեւ այս նախագծի «հեղինակը» Սվիտալսկին է:

«2017թ. առաջին յոթ ամիսներին եղել են 410-ից ավելի ինքնասպանության փորձ, որից 117-ը մահվան ելքով: Բայց ուսումնասիրե՞լ եք, թե ինչու են այդ մարդիկ ինքնասպանության դիմում, մինչդեռ դուք դա չեք արել: Այս նախագիծը Հայաստանում չի առաջացել, որովհետեւ եթե այստեղ լիներ պահանջը, առաջին հերթին կհուզեր բազմազավակ ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման հարցը: Դուք այստեղ թվերից եք խոսում, ձեր սրտում ցավ չկա, ձեզ համար դա վիճակագրություն է ընդամենը»,- ասաց Հայկ Նահապետյանը:

Նշենք, որ ընդհանուր առմամբ, հանրային քննարկումը բավականին թեժ է անցնում: Հատկապես Հայկ Նահապետյանի ելույթի ժամանակ նախագծին կողմ եւ դեմ արտահայտվողների միջեւ պարբերաբար լեզվակռիվ էր տեղի ունենում:

Տպել
Ամենաշատ