News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեհաստանում կիբերզորքեր կստեղծեն։ Այս մասին ասել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչարեւիչը, հայտնում է Onet Wiadomosci–ն։

«Կայքեր կոտրելն ու կեղծ հաղորդագրություններ տարածելը կարող են տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվել։ Կարեւոր է գիտակցել եւ հիշել, որ մեր գլխավոր հակառակորդը տեղեկությունը դարձրել է իր գլխավոր զենքը եւ ամեն օր փորձում է ազդել գիտակցության ձեւավորման վրա, մեր ուղեղների եւ իրադարձությունների նկատմամբ մեր վերաբերմունքի վրա»,– ասել է Մաչարեւիչը Կրակովում կիբերանվտանգության ֆորումի ժամանակ։

Մաչարեւիչը նման գործողությունների համար մեղադրել է Ռուսաստանին։ «Կատալոնիայի անօրինական հանրաքվեի ժամանակ ցանցահեններն օգնել էին պլեբիսցիտի կազմակերպիչներին շրջանցել Իսպանիայի կառավարության դրած քվեարկության ինտերնետ համակարգերի արգելափակումը»,– ասել է լեհ նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ