News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Բաններգխաթթա ազգային արգելոցում սպիտակ վագրի ձագերը հոշոտել են այն աշխատակցին, որը մաքրում էր նրանց վանդակը, հայտնում է The Times of India-ն։

Արգելոցի ծառայողն ու նրա օգնականը կարծում էին, թե վանդակը դատարկ է, սակայն իրականում էգ վագրն ու նրա երկու մեկուկես տարեկան ձագերն այնտեղ էին։ Երբ մարդիկ մտել են, որ հավաքեն ուտելիքի մնացորդները, վագրի ձագերից մեկը ցատկել է օգնականի վրա ու բռնել նրա վզից։ Հետո երկրորդ ձագն է հարձակվել մարդու վրա։ Իսկ մյուս աշխատակիցը հասցրել է փախչել անվտանգ վայր։

Մյուս աշխատակիցներն օգնության են հասել, քշել վագրերին, բայց չեն հասցրել փրկել իրենց գործընկերոջը։ Որոշ տեղեկություններով, գիշատիչները մասամբ կերել են իրենց զոհի մարմինը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ