News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության եւս մեկ աշխատակցի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել թեեւ դեռ չի մարսվել օրեր առաջ տեղի ունեցած ձերբակալությունը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Cumhuriyet-ը, ԱՄՆ հյուպասության աշխատակցի ձերբակալման որոշման մասին հայտնի դառնալուց հետո շրջանառվում է տեղեկություն, որ այդ աշխատակցի կինն ու որդին հարցաքննության նպատակով կանչվել են դատախազություն Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով։

Նշենք, որ ԱՄՆ-ը հայտարարել է, թե Թուրքիայի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում դադարեցնում է Թուրքիայի քաղաքացիներից ոչ միգրացիոն վիզաների համար դիմումների ընդունումը։ Այս քայլը պատճառաբանվել է դիվանագիտական ներկայացուցիչների անվտանգության հետ կապված հարցերով։ Օրեր առաջ Թուրքիայում ձերբակալվել էր ԱՄՆ հյուպատոսության աշխատակից, ում թուրքական իշխանությունները մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի մեջ։

Այս որոշումից ժամեր անց Թուրքիան եւս նմանատիպ հայտարարություն է տարածել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ