News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրինագծում կանխարգելում չկա: Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, նախագծի հանրային քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Շիրակի թեմ առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Շիրակի թեմի առաջնորդի խոսքով, ընտանեկան բռնության դեմ պայքարը պետք է սկսել մանկապարտեզից. այստեղ անելիք ունի առաջին հերթին, կրթության եւ գիտության նախարարությունը, այնուհետեւ արդեն միայն սոցիալական հարցերի եւ աշխատանքի ու առողջապահության նախարարությունները:

»Մանկապարտեզից պետք է կանխել նման դեպքերը ոչ թե ծեծելով, ջարդելով, այլ դաստիարակելով, իսկ դաստիարակում են սիրով, քրիստոնեաբար: Սերն է որ ուղղում է, դաստիարակում է, ընտանիքն այն է, երբ տղամարդն ու կինը միանում են սիրո մեջ: Երբ ընտանիքը հիմնվում է սիրո վրա, չի կարող լինել բռնություն, մանկապարտեզից պետք է դաստիարակենք, որ ընտանիք պետք է հիմնվի ոչ թե սեռական ցանկության վրա, այլ սիրո վրա: Այստեղ անելիք ունի նաեւ եկեղեցին, սակայն մեզ թույլ չեն տալիս: Արդարադատության նախարարության մեղքն ընդհանրապես չկա, իրենք համարել են, որ քաղաքակիրթ երկիր լինելու համար անհրաժեշտ է, որ ունենանք Ընտանեկան բռնության կանկարգելման մասին օրենք: Սակայն մատուցմանը ես կողմ չեմ, կանխարգելում ես չեմ տեսնում, ես հետմիջոցառումներ եմ տեսնում միայն՝ ինչպես պաշտպանել բռնության ենթարկվածին եւ ինչպես պատժել բռնություն կիրառողին»,- ասաց Սրբազանը:

Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ընդգծեց՝ դավադրություն այս նախագծում չկա եւ հորդորեց երեւակայական հրեշների դեմ չպայքարել: Շիրակի թեմի առաջնորդն անդրադարձավ նաեւ այսօր հանրային քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպերին եւ վիճաբանություններին՝ նշելով, որ արդյունավետ քննարկման համար անհրաժեշտ է նախ եւ առաջ լսելու կարողություն պետք է ունենալ:

Նշենք, որ Սրբազանի ելույթի ժամանակ ներկաներից մեկը փորձեց ընդհատել նրան, սակայն ակտիվիստները սաստեցին նրան՝ ասելով, որ հոգեւորականին լսել է պետք:

Տպել
Ամենաշատ