News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դատարանը բեկանել է ընդդիմադիր պատգամավոր Էնիս Բերբերօղլուի դատավճիռը, որին ավելի վաղ 25 տարվա  ազատազրկման էին դատապարտել պետական գաղտնիքը բացահայտելու եւ լրտեսության համար, հայտնում է AP–ը։

Բերբերօղլուի գործը կվերանայվի, սակայն նա կալանքի տակ կմնա մինչեւ նոր դատավարության մեկնարկը, հաղորդում է Reuters–ը։

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորին  մեղադրել էին այն բանի  համար, որ  նա լրատվամիջոցներին լուսանկարներ եւ տեսանյութ է տրամադրել այն  մասին, թե ինչպես են թուրք զինվորականները զինում Սիրիայում ԻՊ գրոհայիններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ