News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն զգուշացրել է, որ պարտքի համաշխարհային աճը եւ լիկվիդացիան մեծ ռիսկեր է առաջացնում համաշխարհային տնտեսության համար: Այս մասին նա ասել է հրաժեշտի ելույթում, քանի որ շուտով հեռանում է Գերմանիայի ֆինանսների նախարարի պաշտոնից:

The Financial Times-ին տված հարցազրույցում Շոյբլեն նշել է, որ տրիլիոն դոլարների պատճառով, որոնք աշխարհի  կենտրոնական բանկերը շուկաներ են դուրս բերել, «նոր փուչիկների» առաջացման վտանգ կա:

Ֆինանսների նախարարը նաեւ եվրագոտու ապակայունության մասին է զգուշացրել, հատկապես վարկերի հետճգնաժամային ժառանգության տակ ծանրաբեռնված բանկերի հավասարակշռության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ