News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

«Իրանական կողմի հետ ունեցել ենք շատ կառուցողական եւ առարկայական հանդիպումներ»,- այդ մասին Թեհրանում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Մենք վերահաստատել ենք մեր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, եւ առարկայական խոսել ենք այդ բոլոր թեմաների շուրջ: Ամրագրել ենք, որ շահագրգռված ենք իրանական բիզնեսի, կապիտալի՝ Հայաստան ներգրավվելու հարցում, այն արտոնյալ ռեժիմները, որ ունի Հայաստանը՝ պատրաստ ենք բաց տրամադրել մեր իրանական գործընկերներին, երկկողմ հաստատել ենք, որ պատրաստակամ ենք մեծացնել հայ-իրանական հարաբերությունների ծավալները եւ հաստատակամ ենք վերացնել այդ ճանապարհին առաջացած խոչընդոտները, խոսել ենք տարածաշրջանային հնարավոր համագործակցության մասին»,- նշել է նա:

Կարապետյանը նշել է, որ շնորհակալություն է հայտնել իրանական գործընկերներին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերած դիրքորոշման համար:

«Կարծում եմ, որ մեր գործընկերները հստակ հասկացել են ինչ պետք է անել այլ հարթակներում, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովում, եւ պարոն Ջահանգիրիին մեծ սրտով հրավիրել ենք Հայաստան, որտեղ մենք պատիվ կունենանք ամփոփելու այն ժամանակահատվածը, որն այս այցից հետո մեր գործընկերների հետ համատեղ կանցնենք: Կարծում եմ, որ պարոն Ջահանգիրին կհաստատի, որ շատ լավ տրամադրությամբ ենք դուրս եկել բանակցություններից եւ շատ լավատես ենք հեռանկարների առումով»,- նշել է վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի դիրքորոշումը հստակ է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ. Իրանի նոր դեսպանը՝ Փաշինյանին
Պարոն Սոբհանին իր մտահոգություններն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ և կարևորել ԼՂ հայերի...
Ռաիսի. Իրանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշվում է, որ վերջին տարիներին...
Կեդմի․ Հայաստանի վարած քաղաքականությունը կարող է թուլացնել Իրանի կողմից հնարավոր օգնությունը
Ամերիկացիներին Հայաստանը պետք է ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի...
Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին է ներկայացրել ԼՂ ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության փոխնախարար Ասկար Ջալալիանի...
ԲԴԽ նախագահը և Իրանի դեսպանն անդրադարձել են դատական իշխանությունների միջև սերտ կապի ամրապնդմանը
Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ…
Իրանը «Զանգեզուրի միջանցքը» կանխելու համար կարող է պատերազմ սկսել, որը Թուրքիայի օգտին չէ. թուրք վերլուծաբան
Զանգեզուրի միջանցքը» խիստ կարեւոր Թուրքիայի համար, որը անմիջական կապ է ստեղծելու Ադրբեջանի հետ, որի միջոցով Թուրքան կապվում է Միջին Ասիայի թյուրքական...
Ամենաշատ