News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տիբեթի ինքնավար շրջանում ազգային արգելոցներից մեկում  անտիլոպների հետ ավտոարշավի համար 7 զբոսաշրջիկի 16 հազար դոլարով տուգանել են, հաղորդում է Սինխուան:

Տիբեթի անտառային տնտեսության վարչությունը տեղեկացնում է, որ զբոսաշրջիկները անցյալ շաբաթ ազգային տոնի առիթով հանգստյան օրերին Նագչու շրջանի Սելինցո ազգային արգելոցում մեքենաներով անտիլոպների հոտին են հետապնդել:

Նրանց մոտ ավտարշավի մեկ րոպեանոց տեսանյութ է հայտնաբերվել: Զբոսաշրջիկների խոսքով՝ իրենք ցանկացել են ավելի մոտիկից տեսնել կենդանիներին:

Վարչության պատասխանատու ներկայացուցիչ Ժաքսի Դոյեն նշել է, որ վախեցած անտիլոպի մոտ, որը առավելագույն արագությամբ վազում է, կարող է սիրտ-թոքային անբավարարություն առաջանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ