News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է Բրյուսելի հետ ԵՄ-ից երկրի դուրս գալու վերաբերյալ բանակցությունների այնպիսի ավարտին, որի դեպքում հնարավոր չի լինի Բրյուսելի հետ համաձայնության գալ: Այս մասին երկուշաբթի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում ելույթի ժամանակ հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Չնայած ես հավատում եմ, որ մեր երկրի շահերից է բխում ապահովել, որ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, սակայն որպես կառավարություն մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած արդյունքի: Եվ մենք հենց այդ անում ենք», - ասել է Մեյը:

«Ես լավատեսորեն եմ տրամադրված բանակցությունների արդյունքի հանդեպ», - ավելացրել է վարչապետը:

ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ Լոնդոնի եւ Բրյուսելի պաշտոնական բանակցությունները սկսվեցին հունիսի 19-ից՝ գրեթե Միացյալ Թագավորության հանրաքվեից մեկ տարի հետո, երբ բնակչության 51.9 տոկոսը եվրոպական ինտեգրման դեմ քվեարկեց:

 Խորհրդակցությունները պետք է մինչեւ 2018-ի նոյեմբերը տեեւեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ