News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցության հեռանկարները՝ Սիրիայում ստեղծված դեէսկալացիոն գոտիների գործունեության ապահովման եւ հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի վերաբերյալ:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, ռուսական կողմը նաեւ նշել է ահաբեկչական խմբերի դեմ անզիջում պայքարի անհրաժեշտությունը` խստորեն պահպանելով երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը:

Քննարկվել են նաեւ այլ արդիական միջազգային խնդիրներ: Լավրովը ընդգծել է Կորեական թերակղզում լարվածության ծավալման անթույլատրելիությունը՝ կոչ անելով հակասությունները լուծել բացառապես դիվանագիտական մեթոդներով:

Լավրովը կրկին ընդգծել է ապօրինաբար վերցված ռուսական դիվանագիտական անշարժ գույքի վերադարձի պահանջի մասին եւ նշե,լ որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում դատական ճանապարհով հարցի լուծման եւ պատասխան միջոցների կիրառման համար:

Նախարարները պայմանավորվել են երկկողմ եւ միջազգային օրակարգի կարեւոր հարցերի շուրջ պարբերաբար զրուցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ