Նիգերիայում սկսվում է «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ կասկածվող ավելի քան 1600 կասկածյալների դատավարությունը։ Reuters-ի տվյալներով, դատարանի առջեւ է կանգնել 1670 մարդ։ Դատաքննությունը՝ չորս դատավորների նախագահությամբ, անցնելու է դռնփակ։
«Բոկո Հարամի» հարձակման հետեւանքով սպանվել էր ավելի քան 20 հազար մարդ, երկու միլիոնը ստիպված էր լքել իր տները Նիգերի հյուսիս-արեւելքում։