News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի նախկին ապստամբները երկուշաբթի պաշտոնապես ավարտել են այդ կառույցի հիմքում քաղաքական կուսակցություն ստեղծելու գործընթացը, հայտնում է Heraldo–ն։

Ազգային ընտրական խորհրդի գրանցամատյանում հայտնվել է նոր կուսակցություն, որը ստացել է «Ընդհանուր հեղափոխական այլընտրանքային ուժ» անվանումը։ Ընդ որում, իսպաներեն այս կազմակերպության հապավումը ճիշտն նույնն է մնացել, ինչ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի անվանման դեպքում FARC։

Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերը ստեղծվել էին 1964 թվականին որպես կոմունիստական կուսակցության ռազմական թեւ «Նոր Կոլումբիայի» կառուցման պայքարի համար։ Խմբավորման շարքերում կա մինչեւ 20 հազար մարտիկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ