News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բուդապեշտը ԵՄ–ին Ուկրաինայի ասոցացման  համաձայնագրի վերանայման գործընթաց կնախաձեռնի կրթության մասին նոր օրենքի պատճառով։ Այս մասին ասել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է Magyar Nemzet–ը։

Նախարարը նշել է, որ «Կրթության մասին» նոր օրենքը խախտում է Ուկրաինայի եւ ԵՄ–ի միջեւ ասոցացման մասին համաձայնագիրը, քանի որ ազգային փոքրամասնություններին զրկում է մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքից։ Դա վատթարացնում է Ուկրաինայում ապրող հունգարացիների ու այլ փոքրամասնությունների վիճակը։

Երկուշաբթի Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը Սիյարտոյին առաջարկել էր քննարկել «Կրթության մասին» օրենքում «լեզվային» դրույթները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք էր ստորագրել կրթության մասին, որն էապես կրճատում է ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվով կրթության  հնարավորությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ