«Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում նախօրեին հիվանդը բռնություն է կիրառել բժշկի նկատմամբ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ահազանգ է ստացվել, որ զննության ժամանակ հիվանդը հարձակվել է բժշկի վրա եւ պատճառել մարմնական վնասվածք: Նշանակվել է փորձաքննություն:
NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել ընդունարանում, բժշկի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ կասկածվողը ԲԿ էր տեղափոխվել դատահոգեբուժական փորձաքննության ենթարկվելու համար: