News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վստահ եմ, որ այս եռակողմ համագործակցությունը մեծապես կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Այս մասին, Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը նախ ներկայացրել է պաշտոնական այցի ընթացքում անցկացված բանակցությունների մանրամասները եւ արդյունքները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը հարեւան Իրանի  հետ ունի տնտեսական համագործակցության, առեւտրաշրջանառության ծավալների ավելացման մեծ ներուժ, ինչի իրացման ուղղությամբ էլ ներկայացվել են տարբեր առաջարկություններ՝ հաշվի առնելով Հայաստանում առկա տնտեսական ռեժիմներն ու հնարավորությունները: Վարչապետը նշել է, որ Իրանի իշխանությունների հետ քննարկվել են նաեւ տարածաշրջանային համագործակցության հարցեր, մասնավորապես՝ Հայաստան, Իրան, Թուրքմենստան եռակողմ ձեւաչափով փոխգործակցությունը: «Վստահ եմ, որ այս եռակողմ համագործակցությունը մեծապես կնպաստի առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Ընդհանրապես, մեր իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր երկրների հարաբերություններին, համատեղ շարունակել կարողությունները միավորելու աշխատանքները՝ լավ արդյունքներ ունենալու համար», - ասել է վարչապետը: Դիմելով իրանահայ համայնքի ներկայացուցիչներին՝ նա ասել է. «Առաջարկում եմ բոլորիդ ձեր քայլերով ամուր կամուրջ հանդիսանալ հայ-իրանական հարաբերությունների միջեւ ոչ միայն հայրենասիրական մղումներով, այլ նաեւ շահութաբեր բիզնեսներով: Համոզված եմ, որ Հայաստանում շահութաբեր ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կան, եւ մեր կառավարությունը կանգնելու է յուրաքանչյուր բիզնեսի կողքին: Բոլորիդ առաջարկում եմ ապրել երկու տան մեջ՝ մեկն այստեղ, մյուսը՝ Հայաստանում»:

Այնուհետեւ Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները եւ շեշտել, որ հատկապես տնտեսական ոլորտում իրականացվող քայլերը միտված են բիզնեսի համար հավասար եւ բարենպաստ պայմանների ստեղծմանը: «Բարեփոխումներ ենք սկսել բոլոր ուղղություններով՝ հաշվի առնելով իրականացված ախտորոշման արդյունքները: Մեր նպատակն էր ախտորոշմամբ պարզել, թե ինչն է հատկապես խոչընդոտում տնտեսության զարգացմանը: Այդ առումով, մեր ծրագրերն ուղղված են կառավարման, տնտեսության արդյունավետության բարձրացմանը, հարկային եւ մաքսային վարչարարության պարզեցմանն ու բարելավմանը», - ասել է վարչապետը: Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա առաջին 8 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 5,5 տոկոս տնտեսական աճ, այն պարագայում, երբ պետական բյուջեի նախագծով ի սկզբանե կանխատեսվել էր 3,2 տոկոսի աճ: «Ունենք 21 տոկոսի արտահանման, 28,6 տոկոսի ներմուծման աճ եւ ուրախալի է, որ ներմուծման շուրջ 50 տոկոսը կապիտալ ներդրումներ են ու միտված են բիզնեսի զարգացմանը, այլ ոչ թե սպառմանը: Մենք վճռական ենք զարգացնելու մեր երկրի տնտեսությունը եւ բիզնեսի համար ստեղծելու թափանցիկ, հավասար պայմաններ: Վստահ եմ, որ տնտեսական աճ ապահովելու բոլոր հնարավորություններն ունենք», - նշել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետ Կարապետյանը պատասխանել է իրանահայերի մի շարք հարցերին, որոնք վերաբերել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը, Հայաստանում իրականացվող ծրագրերին, արդյունաբերության, զբոսաշրջության, տրանսպորտի, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում  իրականացվող քայլերին եւ նախագծերին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը եւ այլն:

Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը շրջայց է կատարել «Արարատ» մարզամշակութային համալիրով, ծանոթացել պայմաններին ու հնարավորություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ