News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, պատասխանել է ամուսնու նախկին կնոջը, որն իրեն ԱՄՆ «առաջին տիկին» էր անվանել, փոխանցում է BBC–ն։

Հոկտեմբերի 9-ին ABC–ին տված հարցազրույցում Իվանա Թրամփը պատմել էր, որ 2 շաբաթը մեկ անգամ զանգահարում է նախկին ամուսնուն, եւ որ ինքը «ուղիղ հեռախոսահամար» ունի «Սպիտակ տանը։

Միաժամանակ նա հավելել էր, որ ոչ մի ցանկություն չունի զանգահարել նախագահին Սպիտակ տուն։ «Ես չեմ ուզում նրան Սպիտակ տուն զանգահարել, քանի որ այնտեղ Մելանյան է։ Չեմ ուզում խանդ կամ նման մի բան առաջացնել, քանի որ իրականում ես եմ Թրամփի առաջին կինը։ Ես առաջին տիկինն եմ»,– ասել էր Իվանա Թրամփը։

ԱՄՆ նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, իր ներկայացուցչի միջոցով պատասխանել է Իվանա Թրամփի հայտարարությանը։ Մելանյան փոխանցել է, որ ինքը պլանավորում է առաջին տիկնոջ դերն ու կոչումն օգտագործել երեխաներին օգնելու, այլ ոչ թե գրքեր վաճառելու համար։ Մելանյայի կարծիքով Իվանայի նման հայտարարության պատճառը ուշադրություն եւ աղմուկ բարձրացնելն է։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի նախկին կինն այս պահին զբաղվում է իր նոր գրքի գովազդով, որը կոչվում է «Մեծացնելով Թրամփին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ