News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անցած տարվա սեպտեմբերին կնոջը խեղդելով սպանելու մեջ մեղադրվող Արթուր Մելիքսեթյանն իրեն առաջադրված մեղադրանքը մասնակի է ընդունում:

NEWS.am-ի հետ զրույցում Մելիքսեթյանի պաշտպան Համլետ Ստեփանյանը նշեց, որ իր պաշտպանյալը վստահեցնում է, որ դիտավորյալ չի կատարել արարքը:

«Արթուրը պատմում է, որ կնոջ հետ վիճել է, այդ ընթացքում քաշքշոց է սկսվել, ինչի հետեւանքով կինն ընկել է ջրի մեջ եւ խեղդվել»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Արթուր Մելիքսեթյանը 2016թ. սեպտեմբերի 19-ին ժամը 22:00-ի սահմաններում կնոջը, կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, վիճել է նրա հետ: Վիճաբանության ընթացքում նախ մեքենայի մեջ, ապա հարակից դաշտամիջյան հատվածում ծեծել է կնոջն ու պարանոցը սեղմելով շնչահեղձ անելու եղանակով դիտավորությամբ կյանքից զրկել նրան:

Համլետ Ստեփանյանը հայտնեց նաեւ, որ այս գործով դատաքննությունն ավարտվել է, ներկայումս վիճաբանությունների փուլն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ