News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեկ տարի առաջ «Վանաձոր բժշկական կենտրոնում» մահացած 32-ամյա ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործով նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը մեկ տարի է չկա: NEWS.am-ի հետ զրույց Հռիփսիմե Նազլուխանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Չատինյանը նշեց, որ փորձաքննության արդյունքների այսքան ձգձգումն անհասկանալի է եւ այս պարագայում նաեւ հոգեբանական ճնշում մահացած ծննդականի հարազատների վրա:

«Իմ պրակտիկայում սա առաջին դեպքն է, որ այսքան երկար է տեւում փորձաքննությունը, սա անիրատեսական է: Սա հոգեբանական մասով նաեւ ազդում է հարազատների վրա, քանի որ մեկ տարի է սպասում են եզրակացությանը: Ես գրություն եմ ուղարկել, հասկանալու՝ փորձաքննություն ավարտվել է եւ եզրակացություն են կազմում, թե կրկին նիստ է հրավիրվելու կրկնակի փորձաքննություն անցկացնելու համար»,-ասաց Անի Չատինյանը:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է «Վանաձոր բժշկական կենտրոնում» 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը, այն է ՝ հեմոռագիկ շոկ՝ պայմանավորված ներքին օրգանների եւ անոթների սուր արյունապակասության հետ։

Նոյեմբերի 2016թ. 29-ին վարույթն իրականացնող մարմինը ստացել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Ըստ այդմ՝ փորձագետները կնոջ մոտ ախտորոշել են ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների եւ անոթների սուր արյունապակասություն։

Հիշեցնենք, որ Վանաձորի ծննդատանը 2016թ. հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը մահացել էր ծննդկան 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը: Նրա հարազատներն ավելի ուշ NEWS.am-ին հայտնել էին, որ կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին: Մասնավորապես սկեսուրը` Քնարիկ Մնացականյանը, նշել էր, որ դեռեւս 21 օր առաջ բժիշկները զննելուց հետո որոշել են Հռիփսիմեին վերցնել հսկողության տակ ու պառկեցնել ստացիոնար հսկողության, սակայն, ծննդկանը ծննդաբերելուց ժամեր անց մահացել է՝ բժիշկների անտարբերության պատճառով:

Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանն էլ մեզ հետ զրույցում դժվարացել էր պատասխանել՝  ո՞րը կարող էր լինել մահացած ծննդականի մոտ առաջացած արյունահոսության պատճառը, նա հորդորել էր սպասել  դատաբժշկական փորձաքննության պատասխանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ