Արմավիրի մարզում հոկտեմբերի 9-ին, ժամը 15։30-ի սահմաններում Ալաշկերտ-Նորապատ ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են 62-ամյա Արտավազդ Ս.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 28 ՍՍ 281 համարանիշի եւ 69-ամյա Հրաչ Ս.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 14 ՍՍ 340 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Հրաչ Ս.-ն ու նրա ուղեւոր 45-ամյա Քյալաշ Խ.-ն, «ՎԱԶ 2106»-ի վարորդ Արտավազդ Ս.-ն ու նրա ուղեւոր 53-ամյա Նարինե Ս.-ն մարմնական վնավածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։