News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը հայտարարել է,․ թե ԱՄՆ հյուպատոսության աշխատակցին ձերբակալելն ուղղված է փչացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը նշել է, թե իրենց աշխատակցին ձերբակալելուց հետո իրենց փաստաբանին թույլ չեն տվել օրենքով նախատեսված իրավունքներից օգտվել եւ ձերբակալությունը հիմնավորող որեւէ փաստ չի ներկայացվել։

Նա շեշտել է, թե իրենց աշխատակցի ձերբակալությունն ուղղված է փչացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները։

Դեսպանը շեշտել է, թե վիզաների տրամադրումը սառեցնող որոշումն ուղղված չէ սովորական քաղաքացիների դեմ։ «Այս ընթացքում Թուրքիայի քաղաքացիները կարող են վիզաների համար դիմել այլ երկրների ԱՄՆ դեսպանատներ։ Հուսով ենք, որ այս ճգնաժամը շուտ կվերջանա եւ ամեն ինչ իր նախկինի պես կլինի»,-ասել է դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ