News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան կարող է նոր ռազմական սադրանքի դիմել հոկտեմբերի 10-ից մինչեւ 18-ն ընկած հատվածում, երբ Փհենյանում նշվի Կորեայի աշխատանքային կուսակցության տարեդարձը։ Այս մասին հայտնում է KBS–ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի կառավարությունում իր աղբյուրները։

«Հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընը, անցյալ շաբաթ ելույթ ունենալով Կորեայի աշխատանքային կուսակցության Կոմկուսի պլենումում, հայտնել էր, որ հավատարիմ է մնում տնտեսության եւ միջուկային ծրագրի զուգահեռ զարգացման քաղաքականությանը։ Այդ պատճառով մեծ է հավանականությունը, որ Հյուսիսը նոր միջուկային փորձարկումներ կիրականացնի կամ հրթիռներ կգործարկի նախկին քաղաքականությանը հավատարիմ մնալն ապացուցելու նպատակով»,– հայտնել է հեռուստաալիքը։

Այս կապակցությամբ հարավկորեացի եւ ամերիկացի զինվորականները մարտական բարձր պատրաստականություն են պահպանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ