Toyota ճապոնական ավտոարտադրողը ներկայացրել է Century թոփային մոդելը, հայտնում է Motor Authority–ն։
Ներկայացուցչական մեքենայի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Տոկիոյի միջազգային ավտոսրահում հոկտեմբերի վերջին։ Մեքենան հասանելի կլինի լյուքսային սեդանի եւ լիմուզինի տարբերակներով։ Այն վաճառվելու է միայն Ճապոնիայում։ Մեքենայի սրահի երեսպատման համար օգտագործվել է բուրդ, կաշի եւ փայտանյութ։ Մեքենայի ժամանցային համակարգն ունի 20 բարձրախոս եւ թվային դիսփլեյ, որը տեղադրված է առջեւնի նստատեղերի մեջքին։ Շարժիչը հիբրիդային է՝ 8-մխոցանի V–աձեւ բենզինով շարժիչ՝ 5 լ աշխատանքային ծավալով եւ էլեկտրաշարժիչ։ Մեքենայի տեխնիկական տվյալների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։