News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանի խորհրդարանը երկրորդ անգամ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին Թուրքմենստանի հերոսի կոչում է տվել։ Այս մասին Մեջլիսի Ավագանու խորհրդի նիստում հայտնել է խորհրդարանի նախագահ Աքջա Նուրբերդիեւը, հայտնում է turkmenistan.gov–ը։

Թուրքմեն առաջնորդը բարձրագույն պետական պարգեւի է արժանացել «պետության ժողովրդավարական, իրավական հիմքերի կատարելագործման, ինքնիշխանության ամրապնդման, սահմանադրական կարգի, անկախության եւ չեզոքության պահպանման, քաղաքացիական համաձայնության ու ազգային միասնության գործում ունեցած ավանդի  համար»։

Նիստին ներկա նախագահը շնորհակալություն է հայտնել իրեն ցուցաբերած մեծ պատվի համար, ասված է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ