News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՏՄ անդամ երկրների համար գործում են նոր ստանդարտներ, որոնք ընդունվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից եւ անդամ երկրները պետք է ապահովեն դրանց կիրարկումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, «Եվրասիական տնտեսական միությունում տեխնիկական կանոնակարգման համակարգը» խորագրով սեմինարի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում նշել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը:

Նրա խոսքով, սեմինարի նպատակն էր ներկայացնել չափումների միասնականության ապահովման ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված փաստաթղթերի կիրառումը:

«ԵՏՄ-ի կողմից դեռեւս ամիսներ առաջ ընդունվել են տեխնիկական կանոնակարգերը, որոնց համաձայն՝ տնտեսվարողները պարտավոր են ունենալ համապատասխան սերտիֆիկատ, հայերեն մակնշում»,-ասաց Խալիկյանը՝ հավելելով, որ այսօր արդեն մի շարք ոլորտներում կա բավականին դրական տեղաշարժ, մասնավորապես, խոսքը վերաբերում է կոսմետիկական միջոցների, խաղալիքների, վառելիքի ոլորտներին, որտեղ բացակայում էին համապատասխան սերտիֆիկատները, հայերեն մակնշումները կամ չափագիտական վկայականները:

«Տեխնիկական կանոնակարգերի ընդունումից հետո տնտեսվարողներին իրազեկել ենք համապատասխան կարգերի մասին: Շատ տնտեսվարողներ բարեխղճորեն  վերացրել են թերությունները եւ աշխատում են օրենքի շրջանակներում, սակայն կան նաեւ այնպիսիները, որոնց մոտ ստուգման արդյունքում նշանակվել է վարչական տուգանք, տրվել են կարգադրագրեր թերությունները վերացնելու համար»,- ընդգծեց Խալիկյանը:

Նշենք, որ սեմինարը կազմակերպել էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ համագործակցության շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ