News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Black and Caspian sea կորեական ընկերության ղեկավարները այցելել են Ախալքալաք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի տեղի հատվածին ծանոթանալու համար, քանի որ դիտարկում են Ախալքալաքը ինչպես շահավետ տարանցիկ միջանցք, հաղորդում է Jnews.ge-ն: 

Ընկերությունը նույնիսկ ընտրել է «Caucastransexpress» տրանզիտային ընկերությանը, որպես գործընկեր, ում միջոցով իրականացնելու է իր փոխադրումները: “Black and Caspian sea”-ն պատրաստ է հաջորդ տարվա հունվարից Ախալքալաքի միջով տանել իր ապրանքները:

«Կարծում եմ, որ Ախալքալաքի կայարանը ապագայում շատ կարեւոր տեղ է լինելու, որպես տրանզիտային միջանցք, ուստի եկել եմ այստեղ տեսնելու համար այն: Մենք ցանկանում ենք, որ Կենտրոնական Ասիայից ստացված ապրանքները տեղափոխվեն Թուրքիա եւ Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի երկրներ: Հուսով եմ, որ միջանցքը կայուն կլինի», – ասում է “Black and Caspian sea” ընկերության տնօրեն Լի Դոնգը:

Ընդհանուր առմամբ, կորեացիները տեղափոխելու են Ղազախստանից եւ Ուզբեկստանից` պոլիպրոպիլեն եւ պոլիէթիլեն:

«Caucastransexpress» ընկերության նախագահ Գիորգի Դանելիան գտնում է, որ Ախալքալաքի դերը շատ կարեւոր է Բաքու-Թբիլիսի- Կարս նախագծում:

«Միջանցքը դառնում է շատ գրավիչ, ու այդ միջանցքում կարեւորագույն այլընտրանքներից է նախատեսվում Ախալքալաքը: Երկաթգծով ապրանքների փոխադրումը ամենաէժաններից է», – ասում է Գիորգի Դանելիան:

«Caucastransexpress» ընկերության շրջանային համակարգող Միխայիլ Կոլիկիդին կարծում է, որ եթե բեռները անցնեն Ախալքալաքի կայարանով, ապա դա հնարավորություն կտա ստեղծել նոր աշխատատեղեր եւ զբոսաշրջության զարգացումը տարածաշրջանում:

«Կբացվեն տերմինալները, հարկերը կմտնեն տեղական բյուջե: Ես շատ հույսեր ունեմ, տեսնենք, լավ կլինի, եթե իրականացվի: Դրական ազդեցություն կլինի: Կզարգանա նաեւ զբոսաշրջությունը: Զբոսաշրջիկները կծանոթանան մեր ամենօրյա կյանքի հետ, կհամտեսեն Ջավախքի խոհանոցը եւ կծանոթանան Ջավախքի տարբեր ազգությունների ավանդույթներին: Բացի այդ, Հայաստանը նույնպես կարող է իր ապրանքները տանել Ախալքալաքով», – ասաց Միխայիլ Կոլիկիդին:

Տպել
Ամենաշատ