News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի երեք համայնքում՝ Ախուրյանում, Անիում եւ Մարմարաշենում նոյեմբերի 5–ին ընտրություններ են։ Այն քիչ համայնքներից են, որտեղ ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն, եւ ՀՅԴ–ն առաջադրել են թեկնածուներ։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը չի մասնակցում նոյեմբերի 5–ի ՏԻՄ ընտրություններին։ Դաշնակցությունը թեկնածուներ է առաջադրել երկու համայնքում, թերեւս ՀՅԴ–ի ակտիվությունը այս մարզում պայմանավորված է դաշնակցական մարզպետի գործոնով։ Ախուրյան համայնքում առաջադրվել է հինգ թեկնածու։ Հանրապետական կուսակցությունը առաջադրել է Համլետ Պետրոսյանի թեկնածությունը, որը նախկինում Բասենի ղեկավարն է եղել։ ՀՅԴ–ն սատարելու է Արծրուն Իգիթյանի թեկնածությունը, ԲՀԿ–ն՝ Կարեն Սերգոյանի, որը Գազի գրասենյակում որպես վարպետ է աշխատում։ Ինքնառաջադրվել են նաեւ երկու անկուսակցական թեկնածու՝ Գերասիմ Համբարյանը եւ Վանիկ Մկրտչյանը։ Ուշագրավ պատկեր է Անի համայնքում։ Այստեղ առաջադրվել է յոթ թեկնածու, որից երկուսը՝ Խաչատուր Բուլոյանը եւ Արտակ Գեւորգյանը ՀՀԿ–ականներ են։ Առաջինը Մարալիկի թիվ 2–րդ դպրոցում ուսուցիչ է, երկրորդը Մարալիկի նախկին համայնքապետն է։ ԲՀԿ–ն սատարելու է Հակոբ Աղաբեկյանի թեկնածությունը։ ՀՅԴ–ն թեկնածու չունի։ Մյուս չորս թեկնածուն՝ Հրաչյա Աճեմյանը, Աղասի Առաքելյանը, Ռուստամ Բալաբեկյանը, Հովիկ Պողոսյանը անկուսակցական են։ Մարմարաշենում առաջադրված չորս թեկնածուից երկուսը ՀՀԿ–ական են՝ Թորգոմ Սահակյանը եւ Աշոտ Եղոյանը։ Կուսակցությունը սատարելու է առաջին թեկնածուին, Եղոյանը ինքնառաջադրվել է։ ՀՅԴ–ն՝ Կարեն Արշակյանի թեկնածությունն է պաշտպանելու։ Հակոբ Բաղդասարյանը ինքնառաջադրվել է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ