News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը Հայաստանը եւ Սփյուռքը պետք օգտագործեն ցեղասպանության  հարցի ակտիվացման եւ սրացման միջոցով։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, «Հայ-թուրքական հարաբերությունները արձանագրությունների ստորագրումից առաջ եւ հետո» թեմայով քննարկման ժամանակ նշել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Ո՞վ էր պատկերացնում, որ Գերմանիան կճանաչի Ցեղասպանությունը։ Պետք չէ պնդել, որ Ամերիկան պատրաստ չէ ճանաչել Ցեղասպանությունը, ավելին Ցեղասպանության ճանաչումը շատ մոտ է»,-ընդգծում է նա։

Նրա խոսքով, թուրքական իշխանությունները ուզում են կենտրոնացնել ամբողջ իշխանությունն իր ձեռքում, քանի որ երկրի ներսում եւս լուրջ խնդիրներ կան ընդդիմության եւ հասարակության հետ։

«Մի քանի օր առաջ, երբ Թուրքիայի պաշտպանության նախարարը Ադրբեջանում հայտարարեց, որ Ղարաբաղի հարցում ցանկացած հրաման կկատարենք, միգուցե նա մոռացել էր, որ ինքը Թուրքիայի պաշտպանության նախարարն է»,-ասաց նա։

Իր խոսքի վերջում նա նշեց, որ հայ-թուրքական արձանագրություններից պետք է դուրս գալ, քանի որ Թուրքիան շահարկում է դրանք, իսկ արձանագրությունները առ ոչինչ հայտարարելը ճիշտ է։

«Ընդ որում, Սերժ Սարգսյանը սկսեց, ինքն էլ պիտի փակի։ Քանի դեռ Թուրքիան պատրաստ չէ  կառուցողական հարաբերությունների, նշանակում է, որ պետք է կիրառել ավանդական մեթոդը, աշխատել աշխարհի հետ, որ ճնշեն Թուրքիային»,-ընդգծեց Ստեփան Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա հերթական տարելիցի նախօրյակին...
Ամենաշատ