News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժամանակն է կիրառել հստակ սանկցիաներ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության նկատմամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում իր ելույթում նշել է հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Նա, ամսնավորապես, նշել է.

«Միանշանակ, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության գործունեությունը եւ աջակցությունը տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում եւ տարածաշրջանում խիստ կարեւոր է: Հատկապես փորձագիտական մակարդակով ներկայացվող բարձրամակարդակ մասնագետները լրջագույն աջակցություն են ցուցաբերում տարբեր երկրներում:

Սակայն, որպեսզի այդ աջակցությունը լինի առավել արդյունավետ եւ նպատակային, անհրաժեշտ է, որ նաեւ  տվյալ տարածաշրջանում լինի կայունություն եւ ժողովրդավարություն: Դա, ինչ խոսք, չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որտեղ պետական կառավարչական համակարգը խիստ կոռումպացված է, եւ նաեւ կոռուպցիան իր նոր դրսեւորումներով արտահանվում է դեպի Եվրոպա եւ այլ երկրներ: Այսպիով՝  նա արտահանում է յուրօրինակ մի ծառայություն, որը խաթարում է տարբեր միջազգային կառույցներումնորմալ կյանքը, որոշումներ ընդունելու ինստիտուտները փոշիանում են, կորում է վստահությունը միջազգային կառույցների նկատմամբ:

Ուստի շատ հստակ ասում եմ, քանի որ փաստերը բազմաթիվ են եւ տարբեր, նաեւ հայտնի հեղինակավոր լրատվամիջոցներում, որտեղ նույնիսկ կոնկրետ կաշառքի չափն է նշված, թե որքան, ում, ուստի ժամանակն է կիրառել հստակ սանկցիաներ այդ երկրի եւ նրա այստեղ գտնվող պատվիրակության նկատամամբ:

Կարծում եմ, մենք պետք է գնանք իրական սկզբունքայնության ճանապարհով, եթե ոչ, ապա դրա հետեւանքները անդառնալի են: Թողնենք դիվանագիտական նրբերանգները, պետք է խոսել պարզ, մարդկային լեզվով:

Պարզ է, չէ՞, որ նավթի գինը իջավ եւ Ադրբեջանի տնտեսությունը եւ հանրային կյանքը հայտնվել են ծանր,  նաեւ կաթվածահար վիճակում: Ջանքերը՝ իրավիճակը փոխելու համար որեւէ արդյունք չեն տալիս եւ չեն տալու:  Տնտեսական եւ ֆինանսական օժանդակությունը պետք է լինի միջազգային խաղի կանոններին համապատասխան, մարդու տարրական իրավունքներին համարժեք, ժողովրդավարական նորմերը պահպանող երկրներում:

Իսկ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում, որտեղ նույնիսկ  հարեւան երկրից լրագրող են առեւանգումը եւ ներմուծում սեփական երկիր՝  բռնությունների ենթարկելու համար:Եվ երկրի վարկանիշը միջազգային տարբեր ատյաններում պահելու համար ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում՝ տարբեր պաշտոնյաներին կաշառելու համար: Չի կարող պատահել, որ միջազգային հեղինակավոր այնպիսի պարբերականներ, ինչպիսիք են Գարդիանը եւ այլն, այդքան ապատեղեկատվություն տարածեն: Ինչպես ասում են՝ծուխը առանց կրակի չի լինում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ