News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ Լաիբին պահանջել է հնարավորինս շուտ վերսկսել նավթի արտահանումը Քիրքուքի հանքավայրերից թուրքական Ջեյհան նավահանգիստ, հայտնել է Իրաքի նավթի նախարարությունն իր կայքում, փոխանցում է «Ռիա Նովոստին»։

Երկուշաբթի նախարարը հանդիպել է Բաղդադում Թուրքիայի դեսպանի հետ, որի հետ, մասնավորապես, քննարկել են իրաքյան նավթի արտահանումը Ջեյհան նավահանգստի տարածքով։

Նախարարության տեղեկություններով՝ Ալ Լաիբին նշել է, որ անհրաժեշտ է արագացնել նավթի արտահանման վերսկսումն այն խողովակաշարերի ցանցով, որոնք Քիրքուքի նավթային հանքավայրերից հասնում են թուրքական Ջեյհան նավահանգիստ իրաքյան Սալահ էդ Դին եւ Նինվե նահանգների տարածքով։

«Հյուսիսային նավթային ընկերություններին, նավթային նախագծերի ու խողովակաշարերի համար պատասխանատու ընկերություններին կարգադրվել է ներկայացնել Քիրքուքից Ջեյհան նավահանգիստ նավթի արտահանումը վերսկսելու շտապ ծրագիր»,- ասել է նախարարը։

Իրաքի նավթի նախարարության ներկայացուցիչ Իսամ Ջիհադը նշել է, որ ընկերություններին այդ կարգադրությունը տրվել է Քիրքուք, Նեյնավա ու Սալահ-էդ-Դին նահանգներում ԻՊ հսկողության տակ գտնվող քաղաքների ազատագրումից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան ժամանակից շուտ լցրեց գազի պահեստարանները մինչև 95 տոկոս
Ձմռանը գազապահեստարանների լիցքավորման մակարդակը սովորաբար նվազում է, իսկ ջեռուցման սեզոնի վերջում...
Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա
BOTAS-ը համաձայնագիր է ստորագրել Ռումինիային գազ մատակարարելու մասին...
Իրանը եւ Չինաստանը քննարկել են ԱԷԿ-ի համատեղ կառուցման հեռանկարները
Իրանը եւ Չինաստանը քննարկել են ավելի սերտ համագործակցության հարցերը...
Արեւմուտքում սկսում են վերիմաստավորել իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ. The Guardian
Արեւմուտքը վերիմաստավորում է հարաբերություններն Ադբեջանի հետ...
ՄԷԳ․ Նավթի, բնական գազի եւ ածուխի համաշխարհային պահանջարկը կհասնի գագաթնակետին մինչեւ 2030 թվականը 
«Գլոբալ տաքացումը 1,5 աստիճան Ցելսիուսով սահմանափակելու նպատակը պահպանելու համար անհրաժեշտ է, որ ․․․
Կիեւը 522 մլն դոլար կստանա էներգահամակարգի կայունությունն ամրացնելու համար
Ուկրաինան եւ ԱՄՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել...
Ամենաշատ