News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Միսը շուկայում, ինչպես հայտնի է, թանկացել է։ Հատկապես կտրուկ աճել են խոզի մսի գները։ Պաշտոնական տվյալներով, առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ խոզի մսի մաքսային արժեքը զգալիորեն բարձրացել է։ Միաժամանակ, կրճատվել է դրա ներկրում։ Այդ երկու գործոնները նպաստել են մսի տվյալ տեսակի գների թռիչքին։

Կրճատվել է նաեւ տավարի մսի ներմուծումը, այն հիմնականում օգտագործում էին տեղական կոմբինատները՝ մսամթերքներ արտադրելու համար։ Այնպես որ, կարելի է ենթադրել, որ մսի այդ տեսակի թանկացումը մանրածախ վաճառքում կապված է տեղական գործոնների հետ։

Տավարի մսի մանրածախ միջին գների դինամիկան, ընթացիկ տարվա ամիսների կտրվածքով, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, հետեւյալն է։ Առաջին ամիսներին նկատվել է միայն փոքր աճ, անգամ խորհրդանշական անկում՝ փետրվարին։ Ապա աճի տեմպերը սկսել են արագանալ, եւ օգոստոսին արդեն հասել էին 6,2 տոկոսի։ Առկա տեղեկություններով, սեպտեմբերին տավարի մսի գինն ավելի է աճել։

Հայաստանի հարավում գտնվող գյուղերից մեկի բնակչի խոսքով, առաջին պատճառն անոմալ շոգն է եղել։ Ամռանը օդի ջերմաստիճանը զգալի գերազանցում էր նորման։ Բացի այդ, նշված տարածաշրջանում անձրեւներ գրեթե չեն եղել, եւ արոտավայրերում ամբողջ խոտը չորացել է։ Ընտանի կենդանիների համար անասնակերը լրջագույն խնդիր է դարձել։

Կերեր վաճառողները, ինչպես եւ սպասվում էր, օգտվել են իրավիճակից՝ գները բարձրացնելու համար։ Ֆերմերների խոսքով, այս սեզոնին կերերը թանկացել են 1,2, նույնիսկ՝ 1,3 անգամ։ Շատերի համար այդ գներն անհասանելի էին։ Գյուղում մոտ երեք հարյուր ֆերմերային տնտեսություններ կան, եւ շատերը գտնվում են անհույս վարկերի մեջ։ Ժամանակին վարկեր են վերցրել բանկերից՝ «պայծառ ապագայի» հույսեր ունենալով։

Սակայն այսպիսի «ապագա» դեռ չի եկել, այդ պատճառով անասնակեր գնելու համար նոր վարկեր ձեռք բերելը շատ ռիսկային է դարձել: Ֆերմերների մի մասը ստիպված անասուններին սպանդի է ուղարկել, այդ թվում հորթերին եւ կովերին: Արդյունքում անասունների գլխաքանակի կրճատումը հետագա ամիսներին անդրադարձել է մսի արտադրության վրա:

Իհարկե սխալ կլիներ այս պատկերն ընդհանրացնել ամբողջ հանրապետության գյուղատնտեսության համար: Բայց մյուս կողմից վերոնշյալ իրավիճակը դժվար է մեն-միակ բացառությունը համարել:

Վերջում նշենք, որ առաջին կիսամյակում 5 անգամ աճել է խոշոր եղջերավոր անասունների արտահանումը: Արտահանման ծավալը մոտ 7 հազար է կազմել: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների 655,8 հազար գլխաքանակ էր հաշվվում: Այսինքն արտահանման մեջ խոշոր եղջերավոր անասունները 1 տոկոս են կազմել:

Սակայն պետք է հաշվի առնել երկու ոչ պակաս կարեւոր գործոն: Առաջին՝ անցած տարվա առաջին կիսամյակի ընթացքում խոշոր եղջերավոր անասունների ներմուծումը կարող էր բավականին մեծանալ: Երկրորդ՝ եթե արտահանումը համեմատենք վաճառքի համար նախատեսված անասունների քանակի հետ, ապա տոկոսները մեծանում են:

Հետեւաբար կարելի է եզրակացնել, որ մանրածախ առեւտրում տավարի մսիի առեւտրային ռեսուրսները կրճատվել են, որը հանգեցրել է գների բարձրացմանը:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը մանրամասնել է, թե ինչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում
Հայտարարությունը պետք է ներկայացնել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին՝ թղթային...
Հայկական կողմը շահագրգռված է ոռոգման և հողային ռեսուրսների կառավարման ֆրանսիական փորձի ուսումնասիրմամբ. նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ֆրանսիական...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է...
«Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի. Վահան Քերոբյան
Նման ինֆորմացիա չեմ լսել։ Ես գիտեմ, որ ընկերությունը լրացուցիչ...
Մեր կառավարության քաղաքականության գլխավոր առանցքը պտտվում է աշխատանքի արտադրողականության շուրջ. Քերոբյան
Այդ առումով աճի մի քանի հենասյուներ կան, որոնց արդյունքում կարելի է հասնել նշված թիրախին: Դրանց մեջ կան ընկերությունների մոդեռնիզացիան...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 30-ին, կազմել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ