News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին 10 օրվա ընթացքում լրագրողների վրա հարձակման արդեն երկրորդ դեպքն է գրանցվել: Այս մասին հայտարարություն են տարածել լրագրողական կազմակերպությունները՝ անդրադառնալով Armday.am լրատվական կայքի թղթակից Փայլակ Ֆահրադյանի դեմ բռնությանը:

Հայտարարությունում ասվում է.

«Հոկտեմբերի 7-ին Վայոց Ձորի մարզի Շատին համայնքում գտնվող բժշկական կենտրոնում հարձակում է կատարվել Armday.am լրատվական կայքի թղթակից Փայլակ Ֆահրադյանի վրա, խոչընդոտվել է նրա օրինական մասնագիտական գործունեությունը։

Միջադեպի վերաբերյալ լրագրողի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ բուժհաստատության տնօրեն Զոյա Մարտիրոսյանի հետ զրուցելիս ինքն անդրադարձել է նաեւ համայնքում շրջանառվող լուրերին, թե տեղեկանքներ տրամադրելու, անվճար դեղորայքներ հատկացնելու եւ այլ ծառայությունների համար այստեղ գումար են պահանջում։ Սրան ի պատասխան Զոյա Մարտիրոսյանը և իրեն ուղեկցող քույրը՝ նույն մարզի Քարագլուխ համայնքի ղեկավարի կինը, հարձակվել են լրագրողի վրա, փորձել են խլել տեսախցիկը եւ պահանջել ջնջել կրիչի պարունակությունը։ Այնուհետև Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի օգնությամբ փակել են բժշկական կենտրոնի դուռը եւ արգելել թղթակցին դուրս գալ այնքան ժամանակ, քանի դեռ չի ջնջվել կրիչի պարունակությունը։ Փայլակ Ֆահրադյանին հաջողվել է սենյակից զանգահարել ոստիկանություն, որից հետո միայն դուռը բացել են, եւ լրագրողը դուրս է եկել։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ընդունելով, որ միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել, այդուհանդերձ, հարկ ենք համարում փաստել, որ վերջին 10 օրվա ընթացքում սա լրագրողների վրա հարձակման արդեն երկրորդ դեպքն է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Վանաձորում հարձակման ենթարկվեց «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը։

Հաշվի առնելով, որ Armday.am-ի թղթակցի աշխատանքը ակնհայտորեն խոչընդոտվել է, եւ որոշ ժամանակ նրան անազատության մեջ են պահել՝ պահանջում ենք.

-ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչությունից՝ անաչառ եւ արդյունավետ քննություն իրականացնել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար,

- ՀՀ դատախազությունից՝ պատշաճ հսկողություն սահմանել այս քրեական գործի նկատմամբ՝ նախաքննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով»:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ - ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ