News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մադրիդը պատրաստ է քննարկել Կատալոնիայի ապագան, բայց միայն այն դեպքում, երբ ինքնավար մարզի իշխանությունները հետեւեն օրենքի տառին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է ՌԴ–ում Իսպանիայի դեսպան Իգնասիո Իբանյեսը։

«Իսպանիայի օրենքում հստակ գրված է, թե ինչպես պետք է ընթանան նման հանրաքվեները։ Որոշումն ընդունում է ոչ թե շրջանային խորհրդարանը, այլ երկրի, ընդ որում, բոլոր քաղաքական ուժերի համաձայնությամբ, այդ թվում՝ կատալոնական կուսակցությունների։ Եթե Իսպանիայի խորհրդարանն ընդունում է շրջանային խորհրդարանի առաջարկը, ապա կարող է քննարկվել ցանկացած հարց։ Սակայն Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ հանրաքվե անցկացնելու որոշումը պետք է քննարկվի բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ»,– ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե Մադրիդը պատրաստ է քննարկել Կատալոնիայում նոր հանրաքվեի անցկացման հարցը, որը կճանաչեր կենտրոնական իշխանությունը։

Դիվանագետի խոսքով՝ Իսպանիայի կառավարությունն ի սկզբանե հայտարարել էր, որ պատրաստ է բանակցությունների, սակայն միակ պայմանը, որը մենք դնում ենք օրենքը հարգելն է։

«Այդ պատճառով Իսպանիայի կառավարության միակ պայմանն այն է, որ հենց որ Կատալոնիայի կառավարությունը վերադառնա օրենքի տառին, Իսպանիայի կառավարությունը պատրաստ կլինի քննարկել բոլոր հարցերը։ Դեռեւս դա տեղի չի ունեցել»,– ասել է դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ