News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը դժգոհ է մնացել «Ի՞նչ է կատարվել» գրքից, որը հեղինակել է իր կինը՝ Հիլարի Քլինթոնը։ Այս մասին հայտնել է Քլինթոն ընտանիքի մասին մի քանի գիրք գրած Էդվարդ Քլյայնը, հայտնում է Page Six–ը։

«Նախքան Հիլարին ձեռագիրը հրատարակություն կուղարկեր, Բիլին էր տվել՝ այն կարդալու։ Նա մեծաթիվ փոփոխություններ էր կատարել կարմիր մատիտով։ Բայց Հիլարին անգամ չուզեց դրանք կարդալ, ինչն այնպես էր զայրացրել Բիլին, որ վերջինս գիրքն աղբամանն էր նետել»,– ասել է Քլյայնը։

Նրա խոսքով՝ Բիլը կարծում էր, որ գիրքը Հիլարիին ներկայացնում է որպես չարացած եւ մոլորված կին, իսկ այդ որակները չեն համապատասխանում մարդուն, որն ուզում է համաշխարհային առաջնորդ դառնալ։

«Նա ատում էր նաեւ անվանումը, քանի որ համարում էր, որ երբ մարդիկ կարդան «Ի՞նչ է կատարվելը», կասեն՝ դու պարտվել ես։ Բիլը խնդրել էր նրան հետաձգել գրքի հրատարակումը եւ նորից գրել այն, ինչին Հիլարին պատասխանել էր, թե գիրքն ավարտված է եւ հրատարակվելու է հենց այդ տեսքով»,– ասել է Քլյայնը եւ հավելել, որ ամուսինները գրեթե չեն շփվում։ «Նրանք արդեն մի քանի ամիս չեն շփվում՝ տեղեկություններ փոխանակելով ընկերների եւ իրավաբանների միջոցով»,– ասել է նա։

Քլինթոնները Քլյայնին անվանել են պաթոլոգիական ստախոս եւ խղճում մարդ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ