ՌԴ Սիկտիվկարի կրկեսում ելույթի ժամանակ արջը հարձակվել է վարժեցնողի վրա, հաղորդում է Rrogorod-ը։ Ականատեսները՝ ոչ միայն դահլիճում գտնվող երեխաները, այլեւ մեծահասակները շատ են վախեցել։
Հանդիսատեսից մեկը, ով նկարահանում էր ներկայացումը, ցուցադրել է տեղի ունեցածի կադրերը։ Նրա խոսքով՝ գիշատիչը վերահսկողությունից դուրս է եկել, սակայն նրան հարվածել են փայտով, եւ նա շարունակել է ներկայացումը։