Սեպտեմբերի 26-ին Երեւանի մի բնակչուհի հաղորդում է տվել, որ նույն օրը անհայտ անձը գողացել է իր հեռախոսը։
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փողոցի տեսագրող սարքերը ֆիքսել են կասկածյալին։
«Տեսանյութում պատկերված անձի մասին տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, (010) 45-02-02, (010) 47-02-02 հեռախոսահամարներով»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: