News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը հիմնավոր չէ եւ այն պետք է բեկանվի:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Նա նշեց, որ դատարանը սխալ է գնահատել գործով ձեռք բերված ապացույցները եւ սխալ իրավական գնահատական տալով սույն գործի փաստական հանգամանքներին, թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, այն է՝ անհիմն կերպով Անի Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շորթում, այն դեպքում երբ նրա մեղքը դատաքննությամբ հետազոտված ապացույցներով ապացուցված չէր:

Պաշտպանի խոսքով, կայացված դատավճռում Անի Հովհաննիսյանի մեղավորության մասին հետեւությունները հիմնված են ենթադրությունների, եւ դատաքննությամբ չհետազոտված ապացույցների եւ  անթույլատրելի ապացույցների վրա: Դատավճիռը առերեւույթ հակասում է  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին: Լիպարիտ Սիմոնյանի խոսքով, հիմք ընդունելով շորթման հանցակազմը դատաքննությամբ հետազոտված ապացույցներով ենթակա էր ապացուցման, արդյոք Անի Հովհաննիսյանը՝  Տիգրան ՈՒրիխանյանի եւ վերջինի մերձավորների մասին արատավորող, ինչպես նաեւ նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակել է, թե ոչ, եթե այո,  ապա  նման տեղեկություններ հրապարակելը դադարեցնելու դիմաց  2016թ. ապրիլի 14-ին պահանջել է 300.000 ՀՀ դրամ գումար, թե ոչ: Պաշտպանի խոսքով, դատաքննությամբ հետազոտված ապացույցներով, առկա չէ որեւէ ապացույց առ այն, որ հանդիպման ժամանակ Անի Հովհաննիսյանը սպառնացած լինի Տիգրան Ուրիխանյանին:

Լիպարիտ Սիմոնյանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ պահանջելով Անի Հովհաննիսյանին արդարացնել՝ կարճելով գործի վարույթը:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 25-ին մեղավոր էր ճանաչել միայն Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու դիմաց գումար շորթելու մասով եւ դատապարտվել մեկ ու կես տարվա ազատազրկման եւ անմեղ` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից գումար շորթելու դրվագով:

Նշենք, որ Անի Հովհաննիսյանը ազատ կարձակվի նոյեմբերի 3-ին:

Հիշեցնենք, որ մեղադրողը Անի Հովհաննիսյանի համար 3.5 տարվա ազատազրկում էր պահանջել:

Ըստ մեղադրական եզրակացության` Անի Հովհաննիսյանը շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից մարտի 15-ին պահանջել է 1 մլն դրամ: Բացի դրանից, նա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ: Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, որն էլ նշել է, թե համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ նմանատիպ հոդվածների հրապարակումները դադարեցնելու համար: Օրեր անց Անի Հովհաննիսյանը պատգամավորից պահանջել է 300 հազար դրամ, որն օրեր անց նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանը ստացել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ