News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջերս խորհրդարանի պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպը կքննի Էթիկայի հանձնաժողովը։ Հոկտեմբերի 10-ին՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին հայտնել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը։

Հարցից, թե կարո՞ղ է արդյոք նա՝ որպես մանկաբույժ, բուժել չարաճճի կռվարարներին, Բաբլոյանը սկզբում փորձեց խուսափել պատասխանից, սակայն հետո, այնուամենայնիվ, պատասխանեց․ «Քննարկումները խորհրդարանում կարող են անցնել խաղաղ պայմաններում, բայց կարող են նաեւ լինել ավելի էմոցիոնալ։ Պատգամավորների կարգապահությանը հետեւում է Էթիկայի հանձնաժողովը, որը եւ կքննի այդ գործը»։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ խորհրդարանում ընդհարում էր տեղի ունեցել իշխող հանրապետական կուսակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի եւ ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ