News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի կառավարությունը Իսպանիայի իշխանությունների վրա է բարդել այն բանի պատասխանատվությունը, որ տասնյակ ընկերություններ որոշել են փոխել իրենց իրավաբանական հասցեները շրջանի հնարավոր անկախացման պատճառով։ Այս մասին ասել է ժեներալիտետի ներկայացուցիչ Ժորդի Թուրուլը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մենք դատապարտում ենք Կատալոնիայի տնտեսությանը վնաս հասցնելու համար Իսպանիայի կառավարության քայլը։ Բայց մենք վստահ ենք Կատալոնիայի տնտեսության մեջ, որն ավելի լուրջ բան է, քան ուղղակի մի քանի կարեւոր ընկերություններ, որոնք որոշել փոխել իրավաբանական հասցեները։ Մեզ դա դուր չի գալիս, բայց տնտեսությունը շատ ամուր է»,– ասել է Թուրուլը։

Նա նաեւ նշել է, որ ինչպես այդ ընկերությունները գնացել են, այնպես էլ որոշ ժամանակ անց կվերադառնան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ