News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Հայաստանը մեծապես կարեւորում է հարեւան Իրանի հետ ունեցած ջերմ եւ բարեկամական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմական լուրջ հիմքեր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար եւ փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: «Հայաստանը մեծապես կարեւորում է հարեւան Իրանի հետ ունեցած ջերմ եւ բարեկամական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմական լուրջ հիմքեր եւ հիմնված են փոխադարձ շահերի վրա: Կարող եմ ուրախությամբ նշել, որ այդ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հասան Ռոհանին, ողջունելով Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այցն Իրան, համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը տարբեր բնագավառներում: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ պատրաստակամ է օժանդակել երկու երկրների կառավարությունների նախաձեռնություններին, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի իրականացմանը:

Զրուցակիցները կարեւորել են մի շարք ոլորտներում, մասնավորապես, էներգետիկ բնագավառի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, «Սյունիք» եւ «Արաս» ազատ տնտեսական գոտիների համագործակցության խորացումն ու ընդլայնումը, երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը:

ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է հայ-իրանական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի: Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում, ինչը տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ապահովման կարեւոր երաշխիքներից է:

Իրանի նախագահը ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին է փոխանցել իր ջերմ բարեմաղթանքներն ու բարձր գնահատել հայ համայնքի դերը երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարն առաջարկել է Հայաստանի և Իրանի բեռնափոխադրողներին ազատել հարկերից ու տուրքերից
Արմեն Սիմոնյանը նշել է, որ բեռնափոխադրողներին հարկերից ազատելը լուրջ...
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարին, անդրադարձ է եղել նաև Արցախում ստեղծված իրավիճակին ու չլուծված խնդիրներին
Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն ․․․
Իրանը եւ Հայաստանը համագործակցությունն ընդլայնելու լավ պոտենցիալ ունեն. Ռայիսի
Ռայիսին հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ...
Մենք մեր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. Իրանի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին
Նախանշելով համագործակցության խթանման ուղիները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով շարունակելու…
«Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցումն անհրաժեշտ է Իրանի եւ ՀՀ-ի անվտանգության ապահովման համար. Իրանի խորհրդարանի նախագահ
Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը հույս հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հարցերն ու տարաձայնությունները կլուծվեն սկզբունքային երկխոսության միջոցով...
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործընկերոջն ասել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Երեւանում հյուրընկալած ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ